211652_close_icon
views-count3267 դիտում article-date 20:43 28-06-2018

Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Պատմության ձայներ» միջազգային թատերական փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի և շնորհակալագրի

Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի շրջանի նահանգապետի տեղակալ Օ. Վասիլևի հրավերով, Երևանի մնջախաղի պետական թատրոնը՝ ս. թ. հունիսի 19-22-ը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է «Պատմության ձայներ» միջազգային 14-րդ թատերական փառատոնին: ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնը մեծ հաջողությամբ հանդես է եկել «Արդաղիոն» ներկայացումով և արժանացել Վոլոգդայի քաղաքապետի հատուկ մրցանակի, ինչպես նաև փառատոնի շնորհակալագրի:

Նմանատիպ նյութեր