211652_close_icon
views-count98073 դիտում article-date 10:31 23-06-2018

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործի գլխարկն ու կրակված պարկուճ. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 03:30-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիմակավորված ու ատրճանակով զինված Երևան-Գորիս ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Ցուրտ Աղբյուր» կոչվող հատվածում տեղակայված դիզվառելիքի լցակայանի շենքի դուռը ծեծել է և երբ աշխատակիցը բացել է դուռը, դիմակավորված ճիվաղը ատրճանակը պահել է աշխատակից՝ 35-ամյա Է. Բ.-ի վրա և պահանջել գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված դիմակավորված անձը, տեսնելով, որ Է. Բ.-ն, ով որպես լիցքավորող է աշխատում, չի կատարում իր պահանջը, մի քանի անգամ զենքին նմանվող ատրճանակի բռնակով հարվածել է նրա գլխին: Լիցքավորողը այդ վիճակով անգամ դիմադրել է հանցագործին, ով ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թադևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ պարկուճ և գլխարկ: Ըստ տեղեկությունների՝ գլխարկը պատկանում է փախուստի դիմած հանցագործին, ում գլխից դիմադրության ժամնանակ գլխարկը ընկել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու փաստով հարուցվել է քրեական գործ: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործը «Մարտիկ Շալունց» ԱՁ-ի դիզվառելիքի վաճառքի կետի դուռը ծեծելիս՝ խոսել է ռուսերեն լեզվով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր