«Բավարիայի» նախագահ. Մոռացեք, թե բաց կթողնենք Լևանդովսկիին
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հերքել է այն տեղեկությունները, որ ակումբը իր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին պատրաստ է վաճառել 200 մլն եվրոյով:
«Դա նոնսենս է: Մոռացեք, Ռոբերտը չի վաճառվի և հաջորդ մրցաշրջանն էլ մեր մոտ կխաղա: Այդ մասին բազմիցս է ասվել», ասել է Հյոնեսը:
Ավելի վաղ ֆուտբոլիստի նոր գործակալ Պինի Զահավին հայտարարել էր, թե Լևանդովսկին ցանկանում է փոխել ակումբը:
29-ամյա լեհը առաջարկներ ունի «Մանչեսթեր Սիթիից», «Չելսիից» և ՊՍԺ-ից: Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2021 թվականը: