211652_close_icon
views-count122763 դիտում article-date 14:15 05-06-2018

Արտակարգ դեպք Վանաձորում՝ Արցախ պուրակում, վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և բետոնով լցված տարան փլուզելով 2 հարկի առաստաղը ընկել է քաղաքացու վրա՝ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար՝ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Հիվանդանոցից [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր