211652_close_icon
views-count39917 դիտում article-date 17:50 14-03-2023

Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքի վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել Է, ու երկաթյա շիթերը թափվել են 24-ամյա աշխատակցի վրա․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Մ․ Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի եղած երկաթյա շիթերը ընկել են տեղում որպես բետոնագործ աշխատող, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Դավթյանի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել է։

Դեպքի փաստով՝ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր