211652_close_icon
views-count127506 դիտում article-date 10:38 05-06-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների պետեր են փոխվել

Այսօր հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանը ազատվել է Ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Արարատի բաժնի պետ է նշանակվել Վահան Աղգաշյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության կենտրոնական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Համլետ Համբարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր