211652_close_icon
views-count94497 դիտում article-date 13:52 04-06-2018

Սևանում 26-ամյա երիտասարդի դաժան ու սահմռկեցուցիչ սպանության գործի քննությունը Աղվան Հովսեփյանի հրամանով փոխանցվել է կենտրոնական ապարատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դաժան սպանության քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործով նախաքննությունը կատարելու են փորձառու քննիչներ, որի ղեկավար է նշանակվել Սամվել Տոնոյանը, ով իր գործընկերների հետ բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ է քննել, որոնք ուղարկվել են դատարաններ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/01/1097346/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHASHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել էին մայիսի 31-ին առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նա Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն էր, ով գլխի շրջանում ջնջխված վերքերով հայտնաբերվել էր Սևանի թերակղզու տարածքում դեպի «Սևանի կառավարական ամառանոց» տանող ճանապարհին, իր անվամբ հաշվառված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։ Նա վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։ Ժ. Մարտիրոսյանը թե ծննդավայրում, թե հարազատների ու թե աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր