211652_close_icon
views-count100095 դիտում article-date 11:33 31-05-2018

Ոստիկանները շարունակում են «օրենքով» գողերին ու հանցագործ աշխարհում «հեղինակություններին» պահել իրենց տեսադաշտում. ոստիկանների «օգնությամբ» Դեդ Հասանի թոռը լքեց Հայաստանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը շարունակում է իր տեսադաշտում պահել Հայաստանում գտնվող «օրենքով» գողերի, ինչպես նաև հանցագործ աշխարհում «հեղինակություն» համարվողների տեղաշարժը, որպեսզի վերջիններս չփորձեն իրավախախտումներ կատարել կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «խաղեր տալ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ Հայաստան էր ժամանել Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը՝ Իրակլին։ Վերջինս հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող դիրք է «ժառանգել»՝ շնորհիվ «օրենքով գող» Դեդ Հասանի։ Երեկ՝ մայիսի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Դեդ Հասանի թոռանը՝ Իրակլիին, հնարավորություն են ընձեռել, որպեսզի նա լքի Հայաստանը։ «Օրենքով գողի» թոռն էլ, ընդունելով ոստիկանների բարի կամքը, այս գիշեր ստիպված մեկնել է Հայաստանից։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա Հայաստանը լքել է մաքսակետով։

Նմանատիպ նյութեր