Մոսկվայի մարզում հանցավոր աշխարհի 32 անդամ է ձերբակալվել. նրանց թվում է նաև Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ձերբակալված քրեական հեղինակությունների թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը, գրում է [url=https://ria.ru/20190715/1556526935.html?fbclid=IwAR2fnAfdZowxVNOET3pd2-5AmkScZDRG78UCBBAfY4DZL42niyxGEjroHFA]РИА Новости-[/url]ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը մերձմոսկովյան Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալել է 32 տղամարդու:
«Իրաքլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում՝ հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:
Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարի 16-ին՝ Մոսկվայի կենտրոնում՝ դիպուկահարի կրակոցից: