211652_close_icon
views-count13245 դիտում article-date 15:29 28-11-2014

ՌԴ իրավապահներն ադրբեջանցի «օրենքով գող» Ռուֆաթ Գյանջինսկուն մեղադրել են Դեդ Հասանի սպանության մեջ. տեսանյութ

ՌԴ իրավապահներն ադրբեջանցի օրենքով գող Ուլֆաթ Թագիևին (մականունը՝ Ռուֆաթ Գյանջինսկի) և Լյուբլինսկի շուկայի համասեփականատեր Էլհան Ալիևին, ինչպես նաև նրա կոմերսանտ Իլհամ Ալիևին մեղադրել են քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկի՝ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանութունը կազմակերպելու մեջ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թագիևը հետաքննության մեջ է գտնվել Մոսկվայի հյուսիս-արևելքում շուկաներիցմեկի սեփականատիրոջ սպանության գործով: «Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մասնակցություն է ունեցել 2013 թվականին Դեդ Հասանի սպանության գործում. նա եղել է քիլլերի խորհրդատուն»,-մեջբերում է աղբյուրի խոսքը գործակալությունը: Թագիևը երկար ժամանակ «աշխատում էր» օրենքով գող Ռովշան Լենկորանսկու հանցախմբում, ով և համարվում էր Դեդ Հասանի գլխավոր թշնամին: ՌԴ ՆԳՆ հայտարարության մեջ ասված է. «Թագիևի խոսքով՝ իր մտերիմները խնդրել են քիլլերին «ուղի» ցույց տալ: Պատվիրատուների անունները նա հրաժարվում է ասել»: Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի ոհւնվարի 16-ին՝ Մոսկվայի Պովարսկի փողոցի վրա գործող «Հին ֆայտոն» ռեստորանի մոտ: Քիլլերի արձակած հրազենային գնդակը դիպել էր Ուսոյանի գլխին, ինչից նա տեղում մահացել էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր