99832 դիտում
15:19 29-05-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ճանապարհային ոստիկանությունում կադրային նշանակումներ են եղել
Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ, ազատվել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնից։
Նմանատիպ նյութեր
49851 դիտում
21:21 31-01-2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում
Այս բաժնից
1876 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)