211652_close_icon
views-count7091 դիտում article-date 23:50 27-05-2018

Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին նշել է վերջին 50 տարվա լավագույն հինգ գրքերը

Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին նշել է լավագույն հինգ գրքերը՝ սկսած 1968թ., երբ հիմնադրվել է մրցանակը: Լավագույն հեղինակները որոշվել են յուրաքանչյուր տասնամյակի համար: 70-ականների լավագույն գիրք է ճանաչվել հնդիկ գրող Վիդիադհար Նայպոլի «Ազատ պետությունում» վեպը, որը Բուքերին արժանացել է 1971 թվականին: 80-ականների լավագույնը բրիտանուհի Պենելոպ Լայվլին է՝ «Լուսնային վագր» (1987թ.) գրքով: 1990-ականներինը՝ կանադացի Մայքլ Օնդաջեն՝ «Անգլիացի պացիենտը» (1992), 2000-ականներին՝ բրիտանուհի գրող Հիլարի Մենտելը՝ «Գայլային դահլիճով» (2009), իսկ 2010-ականներինը՝ ամերիկացի Ջորջ Սոնդերսը՝ «Լինկոլնը բարդոյում» (2017): Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 1968թ.Մեծ Բրիտանիայում, սակայն շնորհվում է 1969 թվականից: Առաջին դափնեկիրը դարձել է բրիտանացի Պերսի Հովարդ Նյուբին՝ «Սրա համար պատասխան կտաք» վեպով: Մրցանակը կազմում է 50 հազ. ֆունտ:

Նմանատիպ նյութեր