211652_close_icon
views-count62585 դիտում article-date 22:05 27-05-2018

Հրապարակվել է աշխարհում ամենահուսալի մեքենաների վարկանիշը

iSeeCars մասնագիտական կենտրոնի փորձագետները կազմել են այն մեքենաների վարկանիշը, որոնք իրենց տերերին առավել քիչ խնդիրներ են հարուցում մեքենայի շահագործման ընթացքում: Դրա համար մասնագետները ուսումնասիրել են մեքենաների մասին գնահատականների տվյալները ԱՄՆ-ում: Այդպիսով, նվազագույն խնդիրներ առաջացնող մեքենան համարվել է Hyundai Accent, որը որոշ շուկաներում հայտնի է նաև Hyundai Solaris անվանումով. այդ մեքենայի տերերը շահագործման ընթացքում ամենաքիչն են խնդիրներ ունեցել: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Chevrolet Equinox ամենագնացը, երրորդը՝ Toyota Corollа, որը շարունակում է մնալ աշխարհի ամենամասսայական մեքենան: Առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Honda Civic-ը և Honda CR-V-ն:

Նմանատիպ նյութեր