Մեծ Բրիտանիայի մեքենա ունեցող բնակիչները ամենահուսալի մեքենան համարում են Skoda-ն: Այդ մասին են վկայում ամերիկյան հեղինակավոր J. D. Power ընկերության կատարած ուսումնասիրության տվյալները: Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 13,5 հազար մարդ, ովքեր մեքենաներ են գնել 2012-ի ապրիլից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում:
Հարցվածներից հետաքրքրվել են, թե վերջին 12 ամիսների ընթացքում մեքենայի ինչ խնդիրների են հանդիպել: Հատկանշական է, որ վարկանիշային աղյուսակի ամենաստորին շարքերում հայտնվել են հեղինակավոր այնպիսի ըննկերություններ, ինչպիսիք են՝ Audi-ն, Jaguar-ը, BMW-ն, Alfa Romeo-ն և Chevrolet-ը:
1-ին տեղում է Skoda-ն, 2-րդում՝ հարավկորեական KIA-ն, 3-րդում՝ Suzuki-ն, 4-րդում՝ Nissan մակնիշի մեքենաները, 5-րդում՝ Mercedez-Benz, այնուհետև՝ Toyota-ն: