Աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները՝ մասնագետների կարծիքով
Ամերիկյան CarMD ընկերության փորձագետները հրապարակել են աշխարհի ամենահուսալի մեքենաների վարկանիշը: Առաջին տեղը գրավել են Toyota մակնիշի մեքենաները:
Փորձագետները հետազոտել են վերջին 22 տարում թողարկված 5,6 մլն մեքենա, և ուսումնասիրել յուրաքանչյուր մակնիշի մեքենաների շարժիչների անսարքությունների քանակը: Ուսումնասիրությունների արդյունքում Toyota ընկերության արտադրած շարժիչները համարվել են ամենահուսալին:
Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել են Acura մակնիշի մեքենաները, երրորդը՝ Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Առաջին հնգյակը եզրափակում են Honda և Mitsubishi մեքենաները: CarMD-ի մասնագետները առանձին բաղադրիչներով նշել են նաև Subaru, Buick, Mercedes-Benz, Lexus և Nissan մեքենաների հուսալիությունը: