211652_close_icon
views-count28326 դիտում article-date 17:30 27-05-2018

Զիդանը անդրադարձել է Ռոնալդուի սկանդալային հայտարարությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աղմկահարույց հայտարարությունը: Պորտուգալացին ՉԼ-ի եզրափակիչում «Լիվերպուլին» [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]հաղթելուց[/url] հետո (3:1) հայտնել էր, որ կարող է հեռանալ թիմից: «Ապագայիս մասին կխոսեմ առաջիկայում: Հաճելի էր խաղալ «Ռեալում», իսկ թե որտեղ կշարունակեմ կարիերաս` կասեմ առաջիկայում», ասել է Ռոնալդուն: «Այժմ ժամանակը չէ անդրադառնալ Ռոնալդուի խոսքերի մասին: Ես ասել էի իմ ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է վայելեն այս պահը, քանի որ մենք մի կյանք ենք ապրում: Բեյլը խփեց նույնպիսի գոլ, ինչպիսին խփել էր նաև Ռոնալդուն` Թուրինում: Այն ինչին հասել ենք, պարզապես անհավանական է: Խոսքեր չունեմ»», ասել է Զիդանը: Նշենք, որ Ռոնալդուի խոսքերը մեծ դժգոհություն են առաջացրել նար իր թիմակիցների շրջանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր