211652_close_icon
views-count9114 դիտում article-date 23:28 30-03-2017

Ռոնալդուի սկանդալային արձանի հեղինակը նախկին հավաքարար է

Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին, որը տեղադրվեց Մադեյրայի օդանավակայանում, քանդակել է օդանավակայանի նախկին հավաքարար Էմանուել Սանտոշը` 15 օրում: Սիրողական քանդակագործը խոստովանել է, որ ընդամենը 15 օր է ունեցել կիսանդրին պատրաստելու համար և նա աշխատել է ֆուտբոլիստի լուսանկարներով: «Ես օգտագործեցի Ռոնալդուի լուսանկարը, որը ինտերնետում էի գտել: Դրանք իմ առջև դնելով, սկսեցի աշխատել քանդակի վրա»: Սանտոշը մեկնաբանել է արձանի վերաբերյալ բարձրացած աղմուկին, քանի որ այն մեծամասնությունը համարում է չափազանց անհաջող: Արձանը արդեն հասցրել է դառնալ ծաղրի, հումորի և ծաղրանկարների առարկա: «Հնարավոր չէ, որ բոլորը դուր գան հույներին, տրոյացիներին, նույնիսկ Հիսուսը շատերին դուր չէր գալիս: Դա ճաշակի հարց է: Ես Ռոնալդուին հարցրել եմ, թե ինչ է մտածում արձանի մասին և նա ասաց, որ շատ է հավանել», ասել է Սանտոշը:

Նմանատիպ նյութեր