211652_close_icon
views-count11950 դիտում article-date 21:05 26-05-2018

Կայացավ «Նոր սերնդի կրթություն» ծրագրերի մշակման հարթակի առաջին քայլի մեկնարկային միջոցառումը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցավ «Նոր սերնդի կրթություն» ծրագրերի մշակման հարթակի առաջին քայլի մեկնարկային միջոցառումը, որի բացումն արեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ «Հարթակի առաջարկած գործիքները շատ կիրառական են, և կարծում եմ, որ այս ձևաչափը արդյունավետ է լինելու։ Մենք ցանկանում ենք ոչ միայն վերհանել խնդիրները, այլև տալ դրանց լուծումները, ռազմավարական փոփոխություններ անել, բայց ոչ միայն մեր թիմի փորձառությանը և գաղափարների հետևելով, այլև ներգրավելով նոր գաղափարներ կրթության բոլոր ոլորտներում», - ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարթակի առաջին քննարկումները ընթացան զուգահեռ՝ Հանրակրթական բովանդակություն և մանկավարժություն և Բարձրագույն կրթություն և կադրային մրցունակություն ընդհանուր թեմաներով։ Ելույթ ունեցան և ներկաների հարցերին պատասխանեցին կրթության, ՏՏ և ՀԿ ոլորտների ներկայացուցիչներ։ Հանրակրթության բովանդակության և մանկավարժության թեմայով առաջարկվեցին բարեփոխումներ նոր սերնդի հանրակրթության և սեփական կրթական բովանդակության ձևավորման, միջին մասնագիտական կրթության իմիջի բարձրացման հնարավորությունների, հանրակրթության մեջ գենդերային խնդիրներիի, կրթության բովանդակության սոցիալական արդարության խնդրի, ներառական կրթության, հեռավոր գյուղերում կրթական ռեսուրսի պակասի թեմաներով։ Բարձրագույն կրթության և կադրային մրցունակության ոլորտներում առաջարկված բարեփոխումները ներառեցին այնպիսի գաղափարներ, ինչպես համագործակցությունը ՀՀ բուհերի միջև, ինչպես նաև կապը գործնական արտասահմանյան համալսարանների հետ, մասնավոր սեկտորի ներգրավումը միջին մասնագիտության կրթության ոլորտ, ապաքաղաքականացումը համալսարաններում, ակադեմիական ոլորտի և բիզնես գործունեության համագործակցությունը։ Այնուհետև ներկայացվեցին հարթակին առցանց 120-ից ավելի առաջարկներից ընտրված 8-ը, որոնց թվում կային գաղափարներ բուհական կրթության մեջ ուսանողի կողմից դասախոսի ընտրության, ազատ ձևաչափով և միջազգային մասնագետների մասնակցությամբ լաբորատորիաների ստեղծման, դպրոցում նյութի մատուցման փոփոխության, դիզայնի ոլորտում նոր բուհի հիմնադրման և այլ առաջարկներ։ Հարթակի հաջորդ քայլերին մասնակցելու գրանցման հայտը, ինչպես նաև բոլոր ուղարկված առաջարկները կարելի է գտնել www.newgeneducation.am կայքում։ Առաջին քայլի միջոցառման ամբողջական տեսագրությունը կարելի է գտնել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=CF6v1cuRBH4 և https://www.youtube.com/watch?v=ftsmXjWu9_4։ Առաջին քայլի մասնակիցներ՝ Հանրակրթական բովանդակության և մանկավարժության թեմայով քննարկումը վարում էր Բաց հասարակության հիմնադրամների Լիլիթ Նազարյանը, բանախոսներն էին Նարեկ Մանուկյանը Այբ հիմնադրամից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Լուսինե Քարամյանը և Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ից, Վահագն Պողոսյանը ԻՏՁՄ-ից, Նվարդ Մանասյանը և Ալվարդ Պողոսյանը UNICEF-ից, Լարիսա Հովհաննիսյանը Դասավանդի՛ր Հայաստանից և կրթական փորձագետ Վիգեն Շիրվանյանը։ Բարձրագույն կրթություն և կադրային մրցունակություն քննարկումը վարում էր Ավետիք Մեջլումյանը Հանրային քաղաքականության ինստիտուտից, իսկ բանախոսներն էին Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Բեկոր Փափազյանը Թումոյից, Մանուկ Հերգնյանը «Ի-Վի Քոնսալթինգ»-ից, կրթական փորձագետ Ժաքլին Կարասլանյանը, Շարիստան Մելքոնյանը Հայաստանի ամերիկյան համալսարանից, կրթական փորձագետ Աննա Գևորգյանը, Նորիկ Թունյանը "Yes Armenia"-ից, Արամ Սալաթյանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ց և Արտավազդ Երիցյանը «ՊիքսԱրտ»-ից։ Անհատական առաջարկների հեղինակներն էին Ռուբեն Մալայանը՝ դասախոս/ուսուցիչ, ՏՏ ճարտարագետ Քրիստինա Սարգսյանը, ուսանող Հայկ Քոչարյան, քաղծառայող Աստղիկ Հակոբջանյանը, դասախոս և ուսուցիչ Արա Աթայանը, դպրոցական Մարինա Արզումանովան, միկրոկենսաբան Հայկ Ալեքսանդր Էսկանդարյանը և Էդուարդ Մուսայելյանը՝ ՏՀՏ Գործատուների միության գործադիր տնօրեն: Առաջարկների քննարկման համակարգողներն էին Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը և Դասավանդի՛ր, Հայաստան-ի զարգացման գծով տնօրեն Արթուր Մարտիրոսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր