211652_close_icon
views-count94510 դիտում article-date 21:49 24-05-2018

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Այս մասին իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/?hc_ref=ART1CCR5iML9BnRyQacSd0GxoIBTRATxrncqOmb0rSp8UtLMvD1BWIi5OOUhZ0nDfgc&fref=nf]ֆեյբուքյան էջում [/url]քիչ առաջ գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»: [b]Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահի հրամանագիրը[/b] Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով: [color=#EF2929]Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թվականին՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Դավթյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի եւ Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ 1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։ 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 30-ը– Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պարգևներ և կոչումներ Գեներալ-մայոր (2010): «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011): «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015): Արիության մեդալ: ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։ ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։ Ամուսնացած է, ունի 3 որդի։[/color]

Նմանատիպ նյութեր