211652_close_icon
views-count79742 դիտում article-date 21:36 18-05-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող զորամասի մոտ կրակոցներ են հնչել. հայտնաբերվել են 10-ից ավելի կրակված պարկուճներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ժամը 00:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի դիմաց անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել: Ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 10-ից ավելի կրակված պարկուճներ, որոնք առգրավվել են: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ կրակողին կամ կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր