211652_close_icon
views-count87135 դիտում article-date 15:00 11-05-2018

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. Խորոնք գյուղի մի քանի տներ սելավների պատճառով հայտնվում են արտակարգ իրավիճակում. գյուղապետը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 տարուց ավելի է՝ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Խորենացի փողոցի մի քանի բնակիչներ «արհեստական ջրհեղեղի» մեջ են հայտնվել, երբ եղանակը անձրևային է լինում, իսկ ձնհալի հետևանքով ջրերը վարարում են։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված փողոցի թիվ 43 ու թիվ 42 տան բնակիչներ՝ ամուսիններ Սամսոն Ավետիսյանն ու Լուսինե Գրիգորյանը, ինչպես նաև նրանց հարևանները, բարձրաձայնում են՝ ասելով. «4 տարուց ավելի է՝ այս խնդիրը չի լուծվում։ Կարծես անլուծելի խնդիր լինի, բայց եթե գյուղապետ Սարգիս Նահապետյանը, ով երկրորդ անգամ է ընտրվել, բարի կամք դրսևորի, ապա խնդիրը կարճ ժամանակում կլուծվի»։ Սամսոնի հարևաններն էլ նշում էին. «Դեռ խորհրդային տարիներից գյուղերն ունեցել են ջրահեռացման խողովակներ ու երբեք խնդիր չի առաջացել։ Ինչքան էլ սելավները ուժեղ են եղել, մարդկանց տներն ու գոմերը ջուր չի լցվել։ Քանի տարի է՝ Խորենացի փողոցի բնակիչներից Մարոն մի իսկական պատուհաս է դարձել թե մեր, թե Սամսոնենց ընտանիքի համար։ Անօրինական եղանակով իր տան առջևի ջրահեռացման հատվածը փակել է, ու անձրևաջրերը գալիս, դեմ են առնում նրա կողմից փակած հատվածին, ու ջուրն էլ տեղ չունենալով՝ լցվում է մարդկանց տներն ու գոմերը։ Գյուղապետին դիմում ենք, անգիր արած՝ նույն բառն է կրկնում՝ ես գլուխ չունեմ Մարոյի հետ, հարևաններով լեզու գտեք։ Ստացվում է՝ ընտրված գյուղապետը չի ցանկանում կամ չի փորձում լուծել խնդիրը, երբ դրա լիազորություններն ու իրավասություններն ինքը ունի։ Սամսոնենց ընտանիքը նոր չէ, որ զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ; Պապական զբաղվել են ու էդ միջոցներով են իրենց ընտանիքի սոցիալական հարցերը լուծել։ Բայց հիմա գյուղապետի անգործության պատճառով մարդիկ փաստի առջև են կանգնել։ Երեկ ուժեղ անձրև էր ու սելավատարի փակման պատճառով ջուրը լցվել էր Սամսոնենց տան բակ ու գոմեր։ Անասուններին մի կերպ են փրկել։ Հակառակ դեպքում խոզի ձագուկները ջրահեղձ կլինեին։ Մենք խնդրում ենք պատկան մարմիններից, որպեսզի հետևություններ անեն ու գյուղապետին պարտադրեն, որպեսզի ջրահեռացման խողովակները թարազուի բերի, ինչը որ եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, ինչի շնորհիվ գյուղացին պաշտպանված է եղել, որ անձրևաջրերը չեն լցվի իրենց տները»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մի քանի անգամ փորձել ու փորձելու է կապ հաստատել գյուղապետ Ս. Նահապետյանի և գյուղապետի տեղակալ Կամո Ասատրյանի հետ, սակայն՝ ապարդյուն. նրանք չեն պատասխանոմ հեռախոսազանգերին։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել գյուղապետարանի տեսակետը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր