211652_close_icon
views-count57176 դիտում article-date 09:58 11-05-2018

Հոր կողմից երեխաներին իբրև առևանգելու հրապարակման մասին մանրամասնեց երեխաների հոր փաստաբանը, ով փաստում է, որ իր պաշտպանյալի հասցեին ուղղված մեղադրանքները զրպարտություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մայիսի 10-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեսանյութ էր հրապարակել այն մասին, որտեղ ընթերցողը իր անհանգստությունն էր հայտնել, որ հայրը առևանգել է իր 2 երեխաներին և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին դիմած երեխաների մայրը պահանջում է, որպեսզի առևանգված երեխաներին վերադարձնեն իրեն։ Երեկ, հրապարակումից կարճ ժամանակ անց, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել երեխաների հոր՝ Հովհաննես Պարազյանի ներկայացուցիչ փաստաբան Գայանե Դեմիրչյանը, ով կայքի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նախ, այս պահի դրությամբ՝ Հովհաննես Պարազյանը և Նիկոլ Պարազյանը հանդիսանում են օրինական ամուսիններ, քանի որ նրանք օրենքով ամուսնալուծված չեն։ 2017 թ.-ին Հովհաննես Պարազյանի իմացությամբ և ցանկությամբ Նիկոլ Պարազյանը երեխաների հետ տեղափոխվել է Երևան։ Երևան տեղափոխվելու և հետագայում Երևանում բնակվելու ամբողջ ծախսերը հոգացել է Հովհաննես Պարազյանը: 2017 թվականի ընթացքում բազմաթիվ անգամ Հովհաննեսը, Նիկոլը և երեխաները հանդիպել են, մեկնել են արտերկիր։ Ավելին, 2018 թվականի փետրվարի 14-ին Հովհաննեսը, Նիկոլը և Նարեկը մեկնել են Դուբայ՝ հանգստանալու։ Փետրվարի 19-ին վերադարձել են և Հովհաննես Պարազյանը նկատելով Նիկոլի վարքագծում որոշակի փոփոխություններ՝ ցանկություն է հայտնել ամուսնալուծվել։ Այս պահին առկա է 2 դատական գործ. մեկը՝ ամուսնալուծության պահանջի մասին, որը նույնիսկ դեռ վարույթ չի ընդունվել, մյուսը՝ երեխաների բնակության վայրը որոշելու մասին։ Ինչպես մայրը, այնպես էլ հայրը ունեն հավասար ծնողական իրավունքներ, երկուսն էլ կարող են զբաղվել երեխաների խնամքով և դաստիարակությամբ, մինչև դատավճռի հրապարակումը։ Այս պահին որևէ վերջնական դատական ակտ առկա չէ, որը կարգելի Հովհաննես Պարազյանին իր երեխաների դաստիարակությամբ զբաղվել։ Անդրադառնալով փաստաբանի հայտարարությանն այն մասին, որ երեխաներին առևանգելու գործերով կան դատարանի որոշումներ, ինչպես նաև անդրադառնալով Նիկոլ Պարազյանի հայտարարությանն այն մասին, որ նախկին ամուսինը բռնի գործողություններ է կատարել, ցանկանում եմ հայտնել, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք ակնհայտորեն Հովհաննես Պարազյանի պատիվը, արժանապատվությունը և, ինչո՞ւ չէ, նաև գործարար համբավը արատավորող տեղեկատվություն է, ավելին՝ զրպարտություն։ Առևանգելը, բռնություն գործադրելը ինքնին քրեաիրավական որակումներ են և նման եզրույթով անձին պիտակավորողները պետք է առնվազն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ունենա, ինչն այս դեպքում առկա չէ։ Ես, որպես Հ. Պարազյանի փաստաբան, ներկայացուցիչ, կոչ եմ անում այս գործով ներգրավված բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, զերծ մնալ զրպարտություն պարունակող հայտարարություններից, սոցցանցերում վիրավորանքներ տարածելուց, կոչ եմ անում հիշել, որ օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում անձին վիրավորելու և զրպարտելու համար և հիշել, որ գործ ունենք երեխաների հետ, որն ամենակարևորն է, և ցանկացած պարագայում պետք է առաջնորդվենք երեխաների իրական և լավագույն շահով»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/10/1095653/]հայտնել [/url]էինք, որ Երևան քաղաքի բնակիչ, ազգությամբ ռուս Նիկոլ Պարազյանը հանդիսանում է 6-ամյա Նարեկ Պարազյանի և 3-ամյա Աշոտ Պարազյանի մայրը: Կինը Հովհաննես Պարազյանի հետ ամուսնացել է 2014 թվականին, ունեցել են 2 երեխա՝ Նարեկին և Աշոտին: Ինչ-ինչ պատճառներով նրանց համատեղ կյանքը չի ստացվել և 2017 թվականին Նիկոլը բաժանվել է ամուսնուց և երեխաների հետ վերադարձել է Երևան՝ մշտական բնակության: 2018 թվականի ապրիլի 6-ին տատիկը երեխաների հետ դուրս է եկել՝ Հյուսիսային պողոտայում զբոսնելու: Այդ ժամանակ Հովհաննեսն առանց կնոջ՝ Նիկոլի իմացության, վերցրել է երեխաներին և մոր բազմաթիվ խնդրանքների և պահանջների արդյուքում հաջորդ օրը վերադարձրել է միայն 3-ամյա Աշոտին: Օրեր առաջ՝ մայիսի 5-ին, կրկին Հյուսիսային պողոտայից բռնի ուժով հայրը վերցրել է 3-ամյա Աշոտին և վազելով փախել, որի ժամանակ երեխան ընկել, հարված է ստացել գլխի հատվածում, սակայն նա վերցրել է երեխային և հեռացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ն. Պարազյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը անդրադարձել էր գործի նյութերին, մանրամասն ներկայացրել եղելությունը և իր դժգոհությունը հայտնել ոստիկանությունից ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից՝ ասելով. «Երեխաներին առևանգելու գործերով կան դատարանի որոշումներ, որ երեխաները պետք է վերադարձվեն մորը, սակայն որոշումները փաստացի չեն կատարվում: Ոստիկանությունը ասում է, որ դա ԴԱՀԿ-ի գործն է, ԴԱՀԿ-ն ասում է, որ ոստիկանությոն գործն է: Հետախուզում չեն իրականացնում, այն դեպքում, երբ ունեն որոշակի տվյալներ՝ երեխաների գտնվելու վայրերի մասին»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր