211652_close_icon
views-count74926 դիտում article-date 18:50 07-05-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 06 ԼՕ 225 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ընթացքում գլխիվայր շրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Արա Շահնազարյանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարույթյան փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ գլխիվայր շրջվելու հետևանքով ավտոմեքենայի բարձված ցեմենտը թափվել էր: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Կարեն Հովհաննիսյանն ու Կարեն Գալստյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկանգնեն և խցանում չառաջացնեն, իսկ հետաքրքրասեր քաղաքացիների պակաս հանրապետությունում չկա: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր