211652_close_icon
views-count8372 դիտում article-date 08:47 05-05-2018

Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ մամուլում բարձրացված խնդիրների ու չարաշահումների հետ­քերով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի: ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թի­մը դիտարկում է նախկին ռեկտոր՝ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը: Շիրակի պետական համալսարանի դասախոսները սկսել են հակառակ գործընթացը՝ համոզելու Վարդևան Գրիգորյանին, որ իրենք միշտ հոգով եղել են նախկին ռեկտորի թիմակիցները և ստիպված են եղել աշխատել ՀՀԿ-ական Սա­հակ Մինասյանի հետ: «Առավոտը» փորձեց Սահակ Մինասյանից ճշտել իր հավանական հրաժարականի մասին տեղեկությունը, բայց նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր