211652_close_icon
views-count8702 դիտում article-date 19:50 28-04-2018

Արսեն Վենգեր. Ես հարգում եմ Մոուրինյոյին և ցանկանում եմ խաղաղությամբ հեռանալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ անդրադարձել է մրցակցի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերություններին: «Ես նրան շատ եմ հարգում: Լրագրողներդ պետք է ինձ վերջին աշխատանքային շաբաթներս հանգիստ թողեք և չդրդեք վերջին կոֆլիկտին: Ես ցանկանում եմ խաղաղությամբ հեռանալ: Մոուրինյոն հիանալի մարզիչ է: Ես հրաժեշտ եմ տալո բոլորին: Եթե ինձ լավ ընդունեն «Օլդ Տրաֆորդում», ուրախ կլինեմ: 22 տարվա ընթացքում մենք բազմաթիվ հրաշալի ճակատամարտեր ենք ունեցել: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղացողներով անհավանական թիմ է», ասել է Վենգերը: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին:

Նմանատիպ նյութեր