211652_close_icon
views-count54409 դիտում article-date 12:19 20-04-2018

Երևանում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել նախկին պատգամավորի որդին. նա տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություննրով՝ երեկ՝ ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող «Ջեմինի» սրճարանում վիճաբանության ժամանակ, ու նրան անծանոթ անձը հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Նուշիկյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի տղան է, ով Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր