37733 դիտում
16:35 22-07-2014
Երևանում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի Զուբը. վերջինս վերակենդանացման բաժանմունքում է
Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում Արտաշիսյան 41 շենքի 12 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արման Բաբիկյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 22-ի կեսգիշերին, անհայտ անձինք Արտաշիսյան 41 շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել Ա. Բաբիկյանին, ով «գլխի սալջարդ-վերքեր», «գանգուղեղի ցնցում», «նախաբազկի սալջարդ-վերքեր» և «հիշողության կորուստ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա. Բաբիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ խոսելու:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և միայն դատաբժշկի եզրակացությունը ստանալուց հետո քննչական մարմինը կորոշի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվելու քրեական գործը:
Ծեծի ենթարկվածի թաղամասում մի քանի հոգի, ովքեր չէին ցանկանում նկարահանվել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ գիշերը, երբ Արմանը տուն էր գալիս, մի քանի հոգի հարձակվել են նրա վրա: Ըստ նրանց պատմածի՝ ծեծը կազմակերպել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, ով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր ներկայացան Արմանի մտերիմներ և բարեկամներ, ասում էին, որ թաղամասում դիտմամբ լուրեր են տարածում, որ ծեծը կազմակերպել է Դավիթ Սեդրակյանը, որպեսզի իրավապահներին շեղեն, որ նրանք հետաքննություն սկսեն անցկացնել Դավիթի ուղղությամբ և հիմնական ծեծողները դուրս մնան իրավապահների տեսադաշտից: Նրանք նաև զայրացած ասում էին, որ եթե օրեր առաջ Շենգավիթ վարչական շրջանում հայտնի [url=https://shamshyan.com/hy/article/20944/]դեպքին [/url]ոստիկաններն օպերատիվորեն արձագանքեին և մեղավորներին հայտնաբերեին ու պատժեին, ապա այսօր Արմանը, ով ավելի շատ հայտնի է «Զուբ» մականվամբ, ծեծի չէր ենթարկվի:
Նմանատիպ նյութեր
5165 դիտում
15:53 13-01-2015
Գյումրիում դաժան ոճրագործությունից ողջ մնացած 6 ամսական Սերյոժան վերակենդանացման բաժանմունքում է
Այս բաժնից
9570 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին