211652_close_icon
views-count47585 դիտում article-date 11:23 15-04-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen Touareg-ն ու Mercedes-ը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 78 տան դիմաց բախվել են Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 58-ամյա Մեխակ Էլոյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 44 AM 442 համարանիշի և 22-ամյա Բեգլար Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 004 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Էլոյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 15-ամյա Ռուդիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը վնասել է ճանապարհին տեղադրված գազախողովակն ու դրա սյուները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսայանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև «ԳազպրոմԱրմենիա» ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղփոխվածները հայր ու որդի են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր