211652_close_icon
views-count2578 դիտում article-date 13:44 12-04-2018

Սովորական փակ նիստ էր, իսկ մենք բաց ենք և թափանցիկ. Սուրեն Կարայան

«Այսօրվա նիստը առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջին փակ նիստն էր, այլ նաև բավական լայն օրակարգ ունեինք»,- կառավարության փակ նիստից հետո այսօր լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: «Սովորաբար մենք միշտ էլ ազատ ենք արտահայտվում: Սովորական նիստ էր, իսկ իմ ներկայությունն այստեղ խոսում է այն մասին, որ մենք բաց ենք և թափանցիկ»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը: Լրագրողները հակադարձեցին, որ այդ դեպքում անտրամաբանական է փակ նիստերում ավելի անկաշկանդ քննարկումներ անցկացնելու կառավարության հիմնավորումը, ինչին ի պատասխան Կարայանը նշեց. «Այն, որ որոշվեց նիստերը անցկացնել փակ, իր մեջ ունի տրամաբանություն և պատճառներ: Ընդամենը մեկ նիստով տալ գնահատական, ես մի քիչ համաձայն չեմ»:

Նմանատիպ նյութեր