211652_close_icon
views-count152713 դիտում article-date 20:52 08-04-2018

Իրեն «լավ տղու» տեղ դրած յաշիկի օրինախախտ վարորդի հետևից բնակիչներն ասում էին. «Չկայացած վարորդ, ում ուղեղը սպրիչով հանած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում կան վարորդներ, որոնց կարելի է դասել անուղղելիների շարքին, կամ ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում՝ «նման վարորդների ուղեղները սպրիչով հանած է» ու այդ վարորդները իսկական պատուհաս են դառնում հասարակության, մասնավորապես՝ հետիոտների ու վարորդների համար: Այսօր՝ ապրիլի 8-ին, նման մի «ծալապակաս« վարորդի ականատես եղանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մանուկյան և Ծերենց փողոցների խաչմերուկում, երբ նշված վայրում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել ու Երևանի Ճանապարհային ոստիկաններն ու ՃՈ հետաքննիչը վթարի վայրի տեղազննություն էին կատարում և վթարի հետքերը չփչացնալու նպատակով մի քանի րոպեով փակվել էր ճանապարհը, որպեսզի հետաքննիչն ու ԱՊՊԱ-ի գործակալը կարողանային ֆիքսել հետքերը: Ու միչ նրանք իրենց գործողություններն էին կատարում, չգիտես ինչու, Mercedes G63 մակնիշի 50 FF 008 համարանիշի ավտոմեքենայի չակերտավոր լավ տղեն որոշեց, որ ինքը էն տղեն չի, որ պետք է մի 2 րոպե սպասի, իր երկաթյա տաշտը վարեց մայթերով՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիների համար: Նորաթուխ վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու և մեծ արագությամբ: Հավաքվածները, տեսնելով, թե ինչպես նա անցավ խաչմերուկում, ասում էին. «Տեսնես սրա նմանները գիտե՞ն, որ եթե նման ձև են մեքենա վարում, ապա ականատեսները ոչ մի լավ խոսք չեն շռայլում նմանների հետևից, այլ ամենավերջին խոսքերով հիշում են նրան: Մարդն ինչ աստիճանի հաբրգած ու հղփացած լինի, որ հաշվի չառնի այն հանգամանքը, որ այստեղ կանգնած են ճանապարհային ոստիկանները, մեծահասակ քաղաքացիներ, ինչպես նաև երեխաներ, իսկ ինքը, իրեն դնելով լավ տղու տեղ, փորձեց ցույց տալ, որ իբրև ինքը կայացած է, բայց վստահ ենք, դրա նմանները դժվար էլ կայանան»: Մի քանի հավաքվածներ էլ ասում էին, թե «գաի» քթի տակով խախտում անելով ՝ անցավ, դե թող գաին բռնի ու վարչական պատախանատվության ենթարկի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վսատհ է, որ այս չկայացած վարորդին Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կհայտնաբերի ու վարչական պատասխանատվության կենթարկի կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր