67201 դիտում
11:41 08-04-2018
Երևանում բախվել են Opel-ը, Mercedes-ն ու 06-ը. կա վիրավոր. նշված հատվածում վթարների պակաս չի զգացվում. բնակիչները լուծում են պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մանուկյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 34 DC 234 համարանիշի, Mercedes մակնիշի 77 AV 277 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 24 ՏՏ 098 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը բախվել է շինության պատին, իսկ նրա վարորդին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Զոհրաբ Գալստյանն ու տեսուչ Գարուշ Հովհաննիսյանը:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության հերթապահ խումբը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւ հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը:
Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում նմանատիպ վթարեր, քանի որ ճանապարհային ոչ մի նշան տեղադրված չէ և որպես լուծում առաջարկում են որպեսզի պատկան մարմինները այս փողոցում արհեստական խոչընդոտ սարքեն, ինչի շնորհիվ վթարերը մասամբ կնվազեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
10:48 07-03-2015
Արտադրություն հիմնելու ցանկություն ունեցող ներդրողների խիստ պակաս է զգացվում. ՀԺ