211652_close_icon

Արտառոց դեպք Երևանում․ հանրությանը հայտնի ու ճանաչված պաշտոնյայի բանկային քարտից հափշտակվել է 4 մլն դրամ․ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ այն կատարել է նրա կինը

views-count6730 դիտում article-date 21:39 22-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը, ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պաշտոնյայի կինը իր ամուսնու բանկային քարտից գողացել է 4 մլն դրամ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հայտնում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր