211652_close_icon
views-count29487 դիտում article-date 18:50 13-08-2024

Հերթական ավտովթարը՝ Զովունիում հայտնի «Զով Գարդեն» ռեստորանի մոտ. բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր. նշված հատվածում վթարների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ: Ժամը 17:20-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Երևանի բնակիչ 18–ամյա Գոռ Հովակիմյանի վարած «BMW» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Ռաֆայել Սիմոնյանի վարած «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել «Զով Գարդեն» ռեստորոնային համալիրի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ նշված հատվածում ինչ Կառավարությունը հիմնովին նորոգեց ճանապարհահատվածը, հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և խնդրում էին կառավարությունից, որպեսզի նշված վայրում կա՛մ արագաչափեր տեղադրեն, կա՛մ էլ արհեստական անհարթություն, քանի որ գրեթե օրումեջ, նույնիսկ՝ մեկ օրում մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր