211652_close_icon
views-count2259 դիտում article-date 17:50 05-04-2018

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հերթական միջոցառումն է անցկացվել Երևանի հ. 154 հիմնական դպրոցում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 154 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Փարիզը՝ ոգեշնչման քաղաք» խորագրով ցերեկույթ: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսներին ֆրանսերենով ներկայացրել են փարիզյան պատմություններ, մի շարք հանրահայտ ֆրանսիացիների կյանքի դրվագներ, ինչպես նաև ֆրանսիական երաժշտական համարներ: Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հետաքրքրական միջոցառումներ են կազմակերպվում Երևանի տարբեր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ կամ երրորդ օտար լեզու:

Նմանատիպ նյութեր