2490 դիտում
23:07 30-03-2018
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Ֆ. Նանսենի թանգարանում ցերեկույթ է կազմակերպվել
Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի է ունեցել «Նանսենյան անձնագրերով փրկված ֆրանսահայ հայտնի հայերը» խորագրով ցերեկույթը՝ նվիրված Արշակ Չոպանյանին և Շառլ Ազնավուրի ընտանիքին: Միջոցառման ընթացքում թեմայի շուրջ հետաքրքիր զրույց-քննարկում են ծավալել բանախոսներ, արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, ինչպես նաև թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:
Ցերեկույթի ընթացքում խոսվել է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մեջ Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների ունեցած դերի մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
901 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար