ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Ֆրանսիական երաժշտության երեկո» խորագրով համերգ
Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Ֆրանսիական երաժշտության երեկո» խորագրով համերգ:
Միջոցառման ընթացքում դպրոցի սաները կատարել են ֆրանսիացի հեղինակների երաժշտական ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի տարբեր կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: