Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում ներկայացվել է ֆրանսերեն թատերական ներկայացում
Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում հանդիսատեսի դատին է հանձնվել «Պեղողները» խորագրով ֆրանսերեն թատերական ներկայացումը: Դերերում հանդես են եկել դպրոցի շնորհալի աշակերտները: Բեմադրությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Միջոցառման ընթացքում դպրոցի նախասրահում աշակերտները մեծ կտավի վրա նկարել են Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը խորհրդանշող պատկերներ:
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք դպրոցներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ: