211652_close_icon
views-count45785 դիտում article-date 21:26 04-04-2018

Երևանում ոստիկանները կանխել են 37-ամյա դասախոսի ինքնասպանությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն կատարելիս, կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լիել: Ոստիկանները օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիներին և կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված այդ կնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Վերջապես ոստիկաններին հաջողվել է կնոջը տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 37-ամյա Օ. Ա.-ն է, ով աշխատում է Երևանի բուհերից մեկում՝ որպես դասախոս: Նա պատճառաբանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ գտնվելիս է եղել խմիչքի ազդեցության տակ և չգիտակցելով իր քայլերը, փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր