23865 դիտում
15:48 11-05-2016
Երևանում «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի աուդիտորն ու ոստիկանները կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանությունը
Երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները մի քաղաքացու հետ կարողացել են կանխել տղամարդու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ժամը 17:00-ի սահմաններում նկատել են, որ մի քաղաքացի Դավիթաշեն կամրջի վրա անցել է ճաղավանդականերից այն կողմ՝ վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:
Բարեբախտաբար, ոստիկաններն ու այդ քաղաքացին կարողանում են համոզել տղամարդուն , որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի Արաբկիր վարչական շրջաի բնակիչ, 36-ամյա Դավիթ Կ.-ն է, ով պատճառաբանել է, որ ծայրահեղ այդ քայլին է դիմում, քանի որ ունի ֆինանսական խնդիրներ:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների հետ քաղաքացուն փրկած այդ քաղաքացին Երևանում գործող «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի աուդիտորն է:
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
20:13 19-11-2021
ԵՊՀ-ն և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր են կնքել
26598 դիտում
11:23 23-11-2017
Գյումրիում ոստիկանները կանխել են 79-ամյա տղամարդու ինքնասպանությունը, ով փորձում էր կամրջից ցած նետվել