211652_close_icon
views-count41470 դիտում article-date 12:50 02-04-2018

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են LADA-ն ու Audi-ն. վիրավորների մեջ են ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցն ու տեղի մշակույթի տան տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 4 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Քոչարյանի վարած LADA մակնիշի 32 ՍՍ 409 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Ավագյանի վարած Audi մակնիշի 34 QT 565 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Քոչարյանն ու նրա ուղևորուհի՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 56-ամյա Սիլվա Անտոնյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ալեքսանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Ավագյանը ծառայում է ՀՀ Ազգային ավտանգության ծառայության սահմանապահ զորքերում, իսկ վիրավոր Ս. Անտոնյանը Վանաձորի թիվ 1 մշակույթի տան տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր