211652_close_icon
views-count49876 դիտում article-date 10:27 01-04-2018

Տաշիր քաղաքում ոչ սթափ վիճակում գտնվող 41-ամյա մոտոցիկլավարը բախվել է դպրոցի աշխատակցի ավտոմեքենային. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ մարտի 31-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Կիրակոսյանը, վարելով առանց համարանիշի «ՅԱՎԱ» մակնիշի մոտոցիկլետը, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 204 հասցեի հարևանությամբ բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմենա Փափախչյանի վարած ВАЗ 2115 մակնիշի 25 ՍՏ 521 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ Ա. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Օհանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ մոտոցիկլետի վարորդ Ա. Կիրակոսյանը եղել է ոչ սթափ վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2105-ի վարորդ Ա. Ձափախչյանը աշխատում է Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր