9773 դիտում
19:43 19-10-2015
Ավտովթար Երևանում. 33-ամյա Honda-ի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Սարի-Թաղ 15 փողոցի թիվ 7 տան դիմաց Երևանի բնակիչ, 33-ամյա Նորայր Սուքիասյանը իր վարած Honda մակնիշի 34 TN 913 համարանիշի ավտոմեքենայով բախվել է անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Honda մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Սարի Թաղի 6-րդ փողոցում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, վթարի մասնակից մյուս ավտոմեքենայի տվյալները և վարորդի ինքնությունը, ինչպես նաև վիրավոր Ա. Ղուկասյանը որ ավտոմեքենայում է գտնվել:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+