Լոռու մարզի Տաշիր քաղաքում 38-ամյա վարորդը 06-ով բախվել է պատին. նրան քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝  հունվարի 9-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ղազարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 58 ԼԼ 372 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել է պատին:
 Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Ղազարյանը,  ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարահային Ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի  հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


