211652_close_icon
views-count59844 դիտում article-date 18:22 29-03-2018

Գեղարքունիքի մարզում 36–ամյա վարորդը 06-ով բախվել է КрАЗ-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58.5-րդ կմ հատվածում ՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Արարատ Կարապետյանի վարած КрАЗ մակնիշի 848 ԼՍ 63 համարանիշի և Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչ, 36-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 QF 855 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ են գործել նաև Սևանի շտապօգնության հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր 06-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը 06-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս՝ բախել է КрАЗ-ին և գլխիվայր շրջվել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր