46189 դիտում
23:10 28-03-2018
Ալավերդի քաղաքում 3-րդ հարկի պատուհանից ընկած 2 տարեկան աղջնակը հիվանդանոցում մահացավ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Մարետա Խ.-ն, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 21-ին՝ «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ՝ 3-րդ հարկի բաց պատուհանից վայր ընկնելու հետևանքով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/23/1092143/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 21-ին ոտիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում մարտի 21-ին Լռռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել էին, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր էր ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: