53706 դիտում
22:22 08-09-2023
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում 2-ամյա աղջնակը 2-րդ հարկի պատուհանից անզգուշությամբ ցած է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասված, էպիդուրալ հետմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչի գլխավորությամբ:
Հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և երեխային շտապ ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք:
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի քանի րոպեով բացակայել է հյուրասենյակից, որի ժամանակ 2-ամյա աղջնակն անզգուշությամբ 2-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է ընկել:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3466 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)