211652_close_icon
views-count38575 դիտում article-date 20:41 27-03-2018

Ապրիլյան պատերազմի հերոսի 2-ամյա որդուն բնակարան հատկացնելու գործընթացը անհիմն ձգձգում են. սոցվարչությունում ցուցաբերում են անտարբեր վերաբերմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ռոբերտ Աբրահամյանը իր խնամքին ուներ 3 ամսական տղա երեխա: Փոքրիկ Աբրահամը արդեն 2 տարեկան է, ապրում է հայրական տանը՝ պապիկի՝ Աբրահամի խնամքի ներքո: ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն Աբրահամը դիմում է գրել թոռնիկին բնակարան տրամադրելու նպատակով, քանի որ մեծ թվով երևանաբնակ ապրիլյան պատերազմի մասնակիցներ արդեն ստացել են բնակարաններ: Վարչությունից պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրել է: Սակայն, չնայած արդեն 1 տարի է անցել դիմումից, բայց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը ասաց, որ ամեն անգամ երբ գնում է վարչություն, իր հանդեպ ցուցաբերում են անտարբեր վերաբերմունք, ասելով՝ գնա և սպասի: Ասաց, որ ոչ մի հստակ բան չեն ասում, թե ինչու չի լինում, կամ երբ կլինի, այլ միայն ասում են՝ սպասի: Աբրահամը խնդրեց ՊՆ-ին ուշադրություն դարձնել իր դիմումին և թոռնիկին ապահովեն բնակարանով, չէ որ իր որդին այն հայրենիքի համար կյանքը տվեց, որի տաք և հարմարավետ սենյակներում էլ բազմած են այդ վարչության աշխատակիցները: Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռ. Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: 25-ամյա Ռոբերտն ամուսնացած էր, ունի 2 տարեկան որդի: Պայմանագրային զինծառայող Ռ. Աբրահամյանը գլխի շրջանում ստացել էր մահացու հրազենային վիրավորում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր