211652_close_icon
views-count14372 դիտում article-date 15:26 27-03-2018

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ պատվոգրեր է հանձնել թատերավեստի գործիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Օրվա առթիվ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել թատերարվեստի գործիչներին, դերասաններին: «Թատրոնը մշակույթի կարևորագույն օղակներից է և առանձնահատուկ է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը հայ թատերավեստի զարգացման գործում: Շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում՝մեր մշակութային կյանքը բազմազան դարձնելու և ձեր աշխատանքով նոր լիցքեր և տրամադրութուն հանդիսատեսին փոխանցելու համար: Անսպառ նվիրում, առաջընթաց, շարունակական բեմելներ եմ մաղթում ձեզ և մեծաթիվ հանդիսատես»-, ասել է Ա.Սադոյանը: Թատրոնի դերասանները, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի, ուշադրության և օրը միասին տոնելու համար: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ պատվոգրեր է հանձնել թատերավեստի գործիչներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր