211652_close_icon
views-count28916 դիտում article-date 23:54 23-03-2018

Ոստիկանության Արթիկի բաժնի պետի նախաձեռնությամբ 11-ամյա Աշոտին հանձնվեց հաշմանդամի անվասայլակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչները անակնկալ այցելեցին Արթիկ քաղաքի բնակիչ, 11-ամյա Աշոտի ընտանիքին: Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հովսեփյանը անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողներից տեղակացել էր, որ Աշոտը հաշմանդամ է և ունի անվասայլակի խնդիր: Ի ուրախություն Աշոտի մոր՝ Արթիկի ոստիկանապետի նախաձեռնությամբ տեսուչները երեխայի մորը հանձնեցին անվասայլակ, իսկ երեխային էլ Մայր Աստվածածնի նկար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մայրն ասում էր. «Արթիկի ոստիկանության բաժնի պետի այս քայլը մեր ընտանիքով համարում ենք մարդասիրական քայլ: Երբեք չէի սպասի, որ ոստիկանության ծառայողները անվասայլակով կօգնեին ինձ: Գոհ եմ, որ գոնե երեխայիս արդեն հարմարավետ անվասայլակով կտեղափոխեմ իր ուզած տեղը: Շնորհակալությունս եմ հայտնում նաև ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով խմբի պետին ու տեսուչներին՝ նման ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար»: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր