211652_close_icon
views-count17057 դիտում article-date 12:34 16-02-2014

Մահվան ճիրաններից պրծած 20-ամյա երիտասարդին անվասայլակ է անհրաժեշտ

20-ամյա Սամվել Ավետիսյանին ընդամենը անվասայլակ է պետք: Մեկ տարուց ավելի այս տղան վեր չի կենում իր անկողնուց: Հիվանդությունը սկիզբ է առել զորամասից: Ինչպես ինքն է ասում, ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում: Ծայրահեղ ծանր վիճակում նախ տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Երեւանի Մուրացանի հոսպիտալ: Այստեղ Սամվելն 9 ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո բուժումը շարունակել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Երկու բժշկական հիմնարկներում էլ Սամվելն ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը եւ իր շնորհակալությունն է հայտնում հոսպիտալի ու Կարմիր Խաչի բուժանձնակազմին, որոնց շնորհիվ ինքը դուրս է եկել մահվան ճիրաններից: Մասնավորապես Կարմիր Խաչում բուժման երեք ամիսների ընթացքում նկատվել են դրական միտումներ: Այսօր սակայն Սամվելի վիճակն այնպիսին է, որ նա գամված է անկողնուն: Գտնվում է տատիկի խնամքի տակ: Ինքը չի ուզում միլիոնավոր դոլարների բուժում, ինքը չի ուզում, որպեսզի հանգանակություններ արվեն համերգների տեսքով, նրան անվասայլակ է պետք, որպեսզի տնից դուրս գա ու աշխարհը տեսնի այնպիսին, ինչպիսին հիշում է: Իր հաշմանդամության համար Սամվելն ստանում է 18 հազար դրամ թոշակ, տատիկը՝ 36 հազար: Իսկ 54 հազար դրամը նույնիսկ դեղերին չի հերիքում: Shamshyan.com-ն ակնկալում է բարեգործների աջակցությունը, իսկ տատիկը խնդրանքով է դիմում առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարներին, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն աշխարհի հանդեպ սիրով ու հավատով լեցուն այս տղային: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր